Brand Finance. հայտնի է, թե որ ակումբն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդը

16 Մայիսի 2019 21:07
Brand Finance. հայտնի է, թե որ ակումբն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդը

Brand Finance գործակալությունը ներկայացրել է ֆուտբոլային բրենդ հանդիսացող ակումբների թարմացված աղյուսակը՝ ամբողջ աշխարհի մասշտաբով:

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ը: «Արքայական» ակումբը գնահատվել է 1.646 մլրդ եվրո:

Հատկանշական է, որ «սերուցքայիններ»-ը գերազանցել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (1.472 մլրդ), որը մինչ այդ 4 անգամ անընդմեջ ամենաթանկարժեքն էր ճանաչվել:

Երրորդ տեղում «Բարսելոնա»-ն է (1.393 մլրդ): Այնուհետև գալիս են «Բավարիա»-ն (1,314), «Մանչեսթեր Սիթի»-ն (1,255), «Լիվերպուլ»-ը (1,191), «Չելսի»-ն (968), ՊՍԺ-ն (914), «Արսենալ»-ն (885) ու «Տոտենհեմ»-ը (758):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: