Ամերիկայի Գավաթ. Սկալոնին հրապարակել է Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

15 Մայիսի 2019 18:29
Ամերիկայի Գավաթ. Սկալոնին հրապարակել է Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է թիմի ընդլայնված հայտացուցակը՝ նախատեսված Ամերիկայի Գավաթի 2019 թվականի խաղարկության համար:

Հայտացուցակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Ֆրանկո Արմանի, Էստեբան Անդրադա, Ագուստին Մարկեսին, Խուան Մուսո, Խերոնիմո Ռուլի:

Պաշտպաններ՝ Ռենցո Սարավիա, Գաբրիել Մերկադո, Նիկոլաս Օտամենդի, Խերման Պեցելա, Վալտեր Կանեման, Նիկոլաս Տալյաֆիկո, Մարկոս Ակունյա, Ռամիրո Ֆունես Մորի, Խուան Ֆոյտ:

Կիսապաշտպաններ՝ Լեանդրո Պարեդես, Անխել Դի Մարիա, Ջովանի Լո Չելսո, Էկսեկիել Պալասիոս, Գիդո Ռոդրիգես, Ռոբերտո Պերեյրա, Ռոդրիգո դե Պաուլ, Ֆեդերիկո Սարաչո, Գոնսալո Մարտինես, Պաուլո Դիբալա, Մաքսիմիլիանո Մեսա, Իվան Մարկոնե: 

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Սերխիո Ագուերո, Լաուտարո Մարտինես, Մաուրո Իկարդի, Անխել Կորեա, Մատիաս Սուարես: 

Հիշեցնենք, որ մրցաշարը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 7-ը Բրազիլիայում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: