2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ վախենում էի քնել. Ռոնալդո

15 Մայիսի 2019 12:20
2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ վախենում էի քնել. Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոստովանել է, որ 2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի նախորդ օրը գրեթե չի քնել, քանի որ վախեցել է կրկին տենդի նոպա ունենալ:

Հիշեցնենք, որ 1998 թվականի եզրափակչից առաջ քնի ժամանակ բրազիլացու մոտ տենդի նոպա է սկսվել: Արդյունքում Բրազիլիայի ընտրանին 0:3 հաշվով զիջել էր ֆրանսիացիներին:

«Յոկոհամայում կայանալիք եզրափակչից առաջ բոլորը ճաշեցին ու գնացին քնելու: Գրողը տանի, չէի ցանկանում քնել՝ վախենալով, որ ամեն ինչ կկրկնվի: Սկսեցի փնտրել արթուն խաղւնկերներիս, որպեսզի միայնակ չմնամ: Տեսա Դիդային, ում քունը նույնպես տանում էր, սակայն խնդրեցի, որ չհեռանա: Ի ուրախություն ինձ՝ նա մինչև վերջ կողքիս էր: Միշտ ցավով եմ հիշում 98-ի եզրափակիչը»,- «Մեծատամ»-ի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ 2002 թվականի եզրափակչում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել էր Գերմանիային, իսկ Ռոնալդոն դուբլ էր գրանցել իր անվան դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: