«Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կիելինին խոսել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի մասին:
«Մեզ բախտ է վիճակվել ապրել նման հանճարների ժամանակաշրջանում: Թե՛ Մեսսին, թե՛ Ռոնալդուն բարրձարակարգ խաղացողներ են: Նրանք ինչ-որ չափով նման են Ֆեդերերին ու Նադալին: Մի պահ կարծում ես, թե նրանցից մեկն ավելի ուժեղ է, սակայն հաջորդ պահին մյուսը հակառակն է ապացուցում»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենթուս»-ի կազմում ժամանակից շուտ նվաճել է Ա Սերիայի չեմպիոնի կոչումը, իսկ Մեսսին՝ «Բարսելոնա»-ի կազմում Լա Լիգայինը: