Շևչենկոն նշել է պատմության 5 լավագույն ֆուտբոլիստներին

15 Ապրիլի 2019 20:21
Շևչենկոն նշել է պատմության 5 լավագույն ֆուտբոլիստներին

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ով իր «ոսկե» տարիներն անցկացրել է «Միլան»-ի կազմում, նշել է ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողներին:

«Ոչ մի կասկած չունեմ այս հարցում. Մալդինի, Զիդան, Մեսսի, Ռոնալդո ու Կրիշտիանու Ռոնալդու»,- ասել է 42-ամյա ուկրաինացին ICTV-ի հեռուստաալիքի եթերում:

Իր կարիերայի ընթացքում Շևչենկոն հանդես է եկել Կիևի «Դինամո»-ում, «Միլան»-ում ու «Չելսի»-ում:

2004 թվականին անվանի ռմբարկուն նաև «Ոսկե գնդակ» է նվաճել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: