France Football-ի նոր համարի շապիկին համբուրվող Մեսսին ու Ռոնալդուն են (լուսանկար)

15 Ապրիլի 2019 19:26
France Football-ի նոր համարի շապիկին համբուրվող Մեսսին ու Ռոնալդուն են (լուսանկար)

France Football հեղինակավոր ամսագրի նոր համարը նվիրված է Մեսսիի ու Ռոնալդուի՝ երկար տարիներ տևող հակամարտությանը: Շապիկին պատկերված են «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրները՝ համբուրվելիս:

Արգենտինացին պատվավոր մրցանակը նվաճել է 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: Պորտուգալացին հաղթող է ճանաչվել 2008, 2013, 2014, 2016 ու 2017թթ.:

Այս նկարը tvboy կեղծանվամբ փողոցային նկարչի աշխատանքներից է: Աշխատանքն արվել է «Բարսելոնա»-ում մոտ 2 տարի առաջ:

Հատկանշական է, որ Ռոնալդուն պատկերված է Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկով: 34-ամյա ռմբարկուն ներկայում պաշտպանում է Թուրինի «Յուվենթուս»-ի գույները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: