Գերմանիայի հավաքականի այն 3 երկրպագուները, ովքեր Սերբիայի դեմ ընկերական խաղում վանկարկել էին Հիտլերի անունը, ինքնակամ ներկայացել են ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է DW-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում գերմանացի երկրպագուները ոչ միայն վանկարկել են Հիտլերի անունը, այլև ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Լերոյ Սանեի և Իլկայ Գյունդողանի հասցեին:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 20-ին և ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: