Գերմանիայի հավաքականը երեկ ընկերական հանդիպում անցկացրեց Սերբիայի ընտրանու հետ: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հաշիվն առաջինը բացեցին սերբերը: 12-րդ րոպեին աչքի ընկավ Յովիչը, սակայն Լյովի սաները կարողացան վերականգնել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Գորեցկան:
Նշենք, որ խաղավարտին մոտ սերբերի ֆուտբոլիստ Միլան Պավկովը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
Գերմանիա - Սերբիա՝ 1:1