Տեր Շտեգենը Եվրոպայի լավագույն դարպասապահն է. Բյուրկի

11 Փետրվարի 2019 13:52
Տեր Շտեգենը Եվրոպայի լավագույն դարպասապահն է. Բյուրկի

Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Բյուրկին նշել է, թե Եվրոպայում ում է համարում իր դիրքում լավագույնը:

«Եվրոպայի լավագույն դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն է: Նա յուրահատուկ խաղաոճ ունի: Տպավորություն է, թե նա դարպասը պաշտպանելուց բացի մասնակցում է նաև ֆուտբոլիստների պայքարին:

Հաճախ եմ հետևում Տեր Շտեգենի մասնակցությամբ խաղերին: Նա մշտապես աչքի է ընկնում իր ուժերի հանդեպ վստահությամբ»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bulinews-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման և բաց թողել 29 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: