Պորտուգալիայի առաջնությունում ոչ ֆուտբոլային հաշիվ է գրանցվել

11 Փետրվարի 2019 10:50
Պորտուգալիայի առաջնությունում ոչ ֆուտբոլային հաշիվ է գրանցվել

Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրում «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ 10:0 հաշվով ջախջախել է «Նասյոնալ»-ին: Հատկանշական է, որ տանտերերն առաջին խաղակեսում 3 անգամ են գրավել մրցակցի դարպասը, իսկ երկրորդում՝ 7:

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Բենֆիկա»-ն վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր հեռավոր 1964 թվականին:

Հավելենք, որ 21 տուրից հետո լիսաբոնյան ակումբը 50 միավորով երկրորդ տեղում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: