Ռոնալդուն ու Մեսսին մոտ են Պելեի «հավերժական» ռեկորդին

08 Փետրվարի 2019 12:03
Ռոնալդուն ու Մեսսին մոտ են Պելեի «հավերժական» ռեկորդին

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ռեկորդակիր է ակումբային կարիերայի ընթացքում խփած գոլերի թվով: Այս մասին հաղորդում է Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, աշխարհի եռակի չեմպիոնը «Սանթոս»-ի կազմում անցկացրած 638 խաղում 619 գնդակ է հեղինակել:

Այս հավերժական թվացող ռեկորդը գերազանցելուն մոտ են «Ոսկե գնդակ»-ի հնգակի հաղթոներ Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: Երկու հարձակվողներն էլ ապագայում կարող են գերազանցել ֆուտբոլի արքայի ցուցանիշը:

Այս պահին արգենտինացին ակումբային կարիերայի 665 խաղում 581 գոլ է խփել, պորտուգալացին 791 խաղում՝ 592 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: