Մբապեն կարող է նոր Պելե դառնալ. Պելե

14 Հունվարի 2019 19:47
Մբապեն կարող է նոր Պելե դառնալ. Պելե

Ֆուտբոլի արքա Պելեն բարձր է գնահատել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի խաղը՝ հույս հայտնելով, որ ապագայում նա կարող է նոր Պելե դառնալ:

«Մբապեն հաղթել է Աշխարհի առաջնությունում 19 տարեկան հասակում, իսկ ես դա արել եմ 17 տարեկանում:

Երբ ասում եմ, որ նա կարող է նոր Պելե դառնալ, շատերը մտածում են՝ կատակում եմ: Մբապեն հիանալի որակներ ունի»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է France football-ը:

Հավելենք, որ այս մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին գլխավորում է Լիգա 1-ի ռմբարկուների ցուցակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: