Արշավինն ընտրություն է կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև

14 Հունվարի 2019 13:14
Արշավինն ընտրություն է կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև

Ռուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը Матч ТВ-ի եթերում պատասխանել է երկրպագուների հարցերին: Ռուսաստանի հավաքականի նախկին ավագն անդրադարձել է նաև Մեսսի-Ռոնալդու հակամարտությանն ու կայացրել իր ընտրությունը:

«Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է: Նրա տաղանդն Աստծո պարգև է: Նա միակ խաղացողն է, ում կարիերան հարթ է ընթացել: Մեսսին չունի այն խնդիրները, որոնք ես ունեցել եմ իմ կարիերայի ընթացքում»,- նշել է 37-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Արշավինն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զենիթ»-ի, «Արսենալ»-ի, «Կուբան»-ի և «Կայրաթ»-ի կազմում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: