Վենգերը կարող է գլխավորել Քաթարի հավաքականը

11 Հունվարի 2019 20:48
Վենգերը կարող է գլխավորել Քաթարի հավաքականը

«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոտ ապագայում կարող է վերադառնալ աշխատանքի:

Ինչպես տեղեկացնում է France Football-ը, 69-ամյա մասնագետը հնարավոր է՝ գլխավորի Քաթարի հավաքականը:

Ֆրանսիացին այդ պաշտոնի համար ֆավորիտ է դարձել այն բանից հետո, երբ մի քանի այլ մարզիչներ հրաժարվել են գլխավորել Քաթարի ընտրանին:

Ավելի վաղ նշվում էր, որ գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում է նաև Զինեդին Զիդանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Քաթարում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: