Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահը 75 տարվա ազատազրկման է դատապարտվել

09 Հունվարի 2019 19:51
Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահը 75 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մեքսիկայի ընտրանու նախկին դարպասապահ Օմար Օրտիսը 75 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է elhorizonte.mx-ը:

Աղբյուրը հայտնում է, որ դատարանը նման դաժան որոշում է կայացրել, քանի որ 42-ամյա նախկին ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել 3 առևանգման գործով:

Նշվում է, որ Օրտիսը ձեռբակալվել էր 2012 թվականին:

Հավելենք, որ նա հավաքականի կազմում 1 հանդիպում է անցկացրել 2002 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: