CIES. Աշխարհի ամենաթանկարժեք տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների տասնյակը

08 Հունվարի 2019 23:06
CIES. Աշխարհի ամենաթանկարժեք տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների տասնյակը

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) համաձայն ներկա պահին եվրոպական թոփ-5 առաջնություններում հանդես եկող ամնեբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է:

Երիտասարդ ֆրանսիացու տրանսֆերը գնահատվում է 196 մլն ֆունտ ստերլինգ:

Երկրորդ հորիզոնականում Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնն է, ում տրանսֆերը գնահատվում է 180 մլն ֆունտ ստերլինգ: 177 մլն ֆունտ ստեռլինգով եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Նեյմարը:

Ընդհանուր առմամբ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Կիլիան Մբապե, ՊՍԺ - 196 մլն ֆունտ ստերլինգ

2. Հարի Քեյն, «Տոտենհեմ» - ՊՍԺ - 180 մլն ֆունտ ստերլինգ

3. Նեյմար, ՊՍԺ - 177 մլն ֆունտ ստերլինգ

4. Ռահիմ Ստերլինգ, «Մանչեսթեր Սիթի» - 167 մլն ֆունտ ստերլինգ

5. Մուհամեդ Սալահ, «Լիվերպուլ» - 165 մլն ֆունտ ստերլինգ

6. Պաուլո Դիբալա, «Յուվենթուս» - 154 մլն ֆունտ ստերլինգ

7. Լիոնել Մեսսին, «Բարսելոնա» - 154 մլն ֆունտ ստերլինգ

8. Ռոմելու Լուկակու, ՄՅՈՒ - 145 մլն ֆունտ ստերլինգ

9. Ֆելիպե Կոուտինյո, «Բարսելոնա» - 141 մլն ֆունտ ստերլինգ

10. Լերոյ Սանե, «Մանչեսթեր Սիթի» - 140 մլն ֆունտ ստերլինգ

Հետաքրքրության համար նշենք, որ «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 19-րդ տեղը (111 մլն ֆունտ ստերլինգ):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: