Զինեդին Զիդանը կազմել է խորհրդանշական հավաքական՝ այնտեղ չընդգրկելով Ռոնալդուին (լուսանկար)

07 Դեկտեմբերի 2018 20:07
Զինեդին Զիդանը կազմել է խորհրդանշական հավաքական՝ այնտեղ չընդգրկելով Ռոնալդուին (լուսանկար)

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառված են 17 ֆուտբոլիստ (որոշ խաղային դիրքերում նշված են մեկից ավելի տարբերակներ), հաղորդում է Zhibo8 պարբերականը:

Ֆրանսիացին թիմում ներառել է իր նախկին խաղընկերներից և ներկայի ֆուտբոլի մեծագույն աստղերից մի քանիսին:

Հատկանշական է, որ 46-ամյա մասնագետը իր թիմում չի ընդգրկել իր նախկին սանին՝ Կրիշտիանու Ռոնալդուին:

Հավելենք, որ Զիդանը մարզել է պորտուգալացուն 2016-2018թթ., և միասին 3 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, 1 անգամ էլ՝ Իսպանիայի առաջնությունում:

Zidane XI


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: