Պելեն Մարադոնայից ու Մեսսիից ընտրել է լավագույնին

06 Դեկտեմբերի 2018 19:30
Պելեն Մարադոնայից ու Մեսսիից ընտրել է լավագույնին

 Աշխարհի եռակի չեմպիոն լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ արգենտինացի Մարադոնան ժամանակին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է եղել, քան «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին:

«Ինձ համար Մարադոնան բոլոր ժամանակների լավագույններից մեկն է: Այն հարցին, թե ո՞վ էր նրանցից ավելի ուժեղ ֆուտբոլիստ, կպատասխանեմ՝ Մարադոնան:

Բայց ինձ նաև տպավորել են Բեկենբաուերն ու Կրոյֆը»,- բրազիլացի լեգենդի խոսքերը փոխանցում է Folha de Sao Paulo-ն:

Հավելենք, որ Մեսսին «Ոսկե գնդակ» մրցանակի հնգակի դափնեկիր է, իսկ Մարադոնան՝ 1986 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: