Լրագրողը հայտնել է, որ իր քվեաթերթիկը սխալ են հաշվարկել «Ոսկե գնդակ»-ի վերջնական արդյունքները գրանցելու ժամանակ

06 Դեկտեմբերի 2018 17:46
Լրագրողը հայտնել է, որ իր քվեաթերթիկը սխալ են հաշվարկել «Ոսկե գնդակ»-ի վերջնական արդյունքները գրանցելու ժամանակ

Լրագրող Լասանա Լիբուրդը, ով Տրինիդադ և Տոբագոյի քաղաքացի է, հայտարարել է, որ իր քվեաթերթիկը բոլորովին այլ կերպ է գրանցվել «Ոսկե գնդակ»-ի հաշվիչ հանձնաժողովի կողմից:

«Քվեարկել էի այս հերթականությամբ. 1-ին տեղ՝ Գրիզման, 2-րդ՝ Սալահ, հետո համապատասխանաբար՝ Ռոնալդու, Մոդրիչ և Մեսսի: Չգիտեմ՝ ինչը նախատեսվածի պես չի ընթացել, սակայն France football-ի հաշվիչ հանձնաժողովը իմ տարբերակը ընդունել է հակառակ հաջորդականությամբ, ըստ որի, առաջին տեղը բաժին է հասել Մեսսիին: Ես բոլոր ապացույցները ունեմ»,- գրել է նա իր թվիթեյան էջում:

Հավելենք, որ դեկտեմբերի 3-ին Փարիզում «Ոսկե գնդակ»-ի հաղթող էր ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: