Ռետրո. Մխիթարյանի գոլը Իտալիայի հավաքականի դարպասը, որը ցնցեց «Հրազդան» մարզադաշտը (տեսանյութ)

03 Դեկտեմբերի 2018 13:20
Ռետրո. Մխիթարյանի գոլը Իտալիայի հավաքականի դարպասը, որը ցնցեց «Հրազդան» մարզադաշտը (տեսանյութ)

Նախօերին տեղեկացանք, որ Հայաստանի ընտրանին Եվրո-2020-ի ընտրական փուլում հայտնվել է J խմբում, որում մեր մրցակիցներից մեկը Իտալիայի հավաքականն է: 

Առաջարկում ենք վերադառնալ 2012 թվականի հոկտեմբերի 12, երբ Հայաստանի հավաքականը «Հրազդան» մարզադաշտում ԱԱ-2014-ի որակավորման փուլի շրջանակում հյուրընկալել էր «Սկուադրա աձուրա»-ին: 

Այդ խաղում փայլուն կերպով Ջիանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը խոցեց մեր ընտրանու այժմյան ավագ Հենրիխ Մխիթարյանը, որով նա «արթնացրեց» «Հրազդան» մարզադաշտը: 

Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 1:3 հաշվով հօգուտ իտալացիների: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: