Վատ հիշողություններ են մնացել Աշխարհի առաջնությունից. Ինյեստա

24 Նոյեմբերի 2018 13:40
Վատ հիշողություններ են մնացել Աշխարհի առաջնությունից. Ինյեստա

 Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան խոսել է 2018թ. Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի՝ Ռուսաստանի հավաքականի դեմ տեղի ունեցած խաղի մասին՝ նշելով, որ մինչև հիմա չի հասկանում թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Հիերոյի որոշումը: Մասնագետը չէր ընդգրկել նրան թիմի մեկնարկային կազմում:

«Վատ հիշողություններ են մնացել Աշխարհի առաջնությունից: Այդպես էլ չհասկացա՝ որն էր մեկնարկային կազմում բացակայությանս պատճառը: Հուսալքված էի և բացարձակ չէր հետաքրքրում, թե դրանից հետո ինչ մեկնաբանություններ էր արել Հիերոն»,- «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հավելենք, որ այդ խաղում 11-մետրանոց հարվածաշարով հաղթանակ էր տոնել Ռուսաստանի ընտրանին, իսկ 34-ամյա կիսապաշտպանը դուրս էր եկել փոխարինման խաղի 67-րդ րոպեին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: