Լոպետեգին կարող է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը

21 Նոյեմբերի 2018 11:45
Լոպետեգին կարող է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան: Ֆեդերացիայի ղեկավարությունն այն կարծիքին է, որ 52-ամյա մասնագետը կարող է մեծ օգուտ տալ ազգային հավաքականին:

Նշենք, որ ներկա պահին ամերիկյան ընտրանու գլխավոր մարզիչը Դեյվ Սարաչանն է, ում գլխավորությամբ թիմը վերջին 2 խաղում միայն պարտվել է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: