Ազարը նշել է, թե ով է արժանի «Ոսկե գնդակ»-ը ստանալուն

12 Հոկտեմբերի 2018 13:50
Ազարը նշել է, թե ով է արժանի «Ոսկե գնդակ»-ը ստանալուն

«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարն իր կարծիքն է հայտնել, թե այս տարի ով կնվաճի «Ոսկե գնդակ»-ը:

«Չեմ կարծում, որ ես կհաղթեմ: Ըստ իս՝ Լուկա Մոդրիչն է արժանի այն ստանալուն: Կնշեմ նաև Վարանի անունը. նա նույնպես շատ տիտղոսներ է նվաճել այս տարի:

Եթե անկեղծ լինեմ, ապա հիմնական թեկնածուն հենց Մոդրիչն է: Նա իսկապես արժանի է դրան, քանի որ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև Խորվաթիայի հավաքականի կազմում հիանալի է հանդես եկել Մունդիալ-2018-ում»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Four Four Two-ն:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստն ավելի վաղ ճանաչվել էր ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: