Ռոնալդուն ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

24 Սեպտեմբերի 2018 11:29
Ռոնալդուն ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը, որը կկայանա այսօր երեկոյան:

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, պորտուգալացի ֆուտբոլիստը միջոցառմանը չի մասնակցր խիտ գրաֆիկի պատճառով: Հիշեցնենք, որ չորեքշաբթի թուրինցիներն Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում կմրցեն «Բոլոնյա»-ի հետ:

Նշենք, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով չէր հայտնվել լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում, ներկա կգտնվի մրցանակաբաշխությանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: