Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է Խորվաթիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
Խորվաթ ֆուտբոլիստը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել.
«Շատ դժվար որոշում եմ կայացրել: Միգուցե, հավաքականից հեռանալու ամենահարմար պահը չէր, բայց վաղուց ժամանակն էր ավարտել միջազգային կարիերան»,- Մանջուկիչի խոսքերն է մեջբերում Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Մունդիալ-2018-ում Խորվաթիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում պարտվելով Ֆրանսիայի ընտրանուն: