Դալիչը կշարունակի գլխավորել Խորվաթիայի հավաքականը

10 Օգոստոսի 2018 11:23
Դալիչը կշարունակի գլխավորել Խորվաթիայի հավաքականը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն ու ֆեդերացիայի նախագահ Դավոր Շուկերը հանդիպման ժամանակ քննարկել են մարզչի նոր պայմանագրի մանրամասները: Հանդիպումից հետո Դալիչը հայտարարել է, որ մնում է իր պաշտոնում:

«Մենք լուծել ենք բոլոր հարցերը: Անհամբերությամբ սպասում եմ նոր մարտահրավերների: Ուրախ եմ, որ շատ բաց քննարկեցինք այն հարցերը, որոնք կարող ենք բարելավել ապագայում: Միասին մենք նոր հաղթանակներ կկերտենք»,- ասել է մասնագետը:

Դալիչի գլխավորությամբ Խորվաթիայի հավաքականը Մունդիալում գրավել է երկրորդ տեղը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: