Իտալացի հայտնի ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն ժամանակակից ֆուտբոլի երկու լավագույն ֆուտբոլիստներին համեմատել է թենիսի աստղեր Ռաֆայել Նադալի և Ռոջեր Ֆեդերերի հետ:
«Կրիշտիանուն նման է Նադալին: Նա հիանալի մարզիկ է, ով կայացել է ինչպես իր բնածին տաղանդի, այնպես էլ ցանկության և աշխատասիրության շնորհիվ:
Մեսսին ավելի շատ նման է Ֆեդերերին, ով առանձնանում է իր յուրահատուկ ոճով և անհամեմատ բարձր կարգով»,- 36-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal-ը: