Պաշտոնական. Ֆերնանդո Հիերոն գլխավորեց Իսպանիայի հավաքականը

13 Հունիսի 2018 16:13
Պաշտոնական. Ֆերնանդո Հիերոն գլխավորեց Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականն այսուհետ կգլխավորի «Ռեալ»-ի լեգենդ Ֆերնանդո Հիերոն: Այս պաշտոնում նա կփոխարինի Լոպետեգեին, ով այսօր հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Նշենք, որ 50-ամյա Հիերոն մինչ այս աշխատել էր որպես «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական, ինչպես նաև գլխավորել էր «Օվյեդո»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: