Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի կողմնորոշվել թիմի նոր գլխավոր մարզչի հարցում

13 Հունիսի 2018 14:52
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի կողմնորոշվել թիմի նոր գլխավոր մարզչի հարցում

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսն այդպես էլ չհայտնեց թիմի նոր մարզչի անունը:

«Մենք դեռ ոչինչ չգիտենք: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ չենք ցանկանում կտրուկ քայլեր ձեռնարկել: Եթե ինչ-որ բան պարզվի, ձեզ անպայման կտեղեկացնենք»,- Ռուբիալեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նշենք, որ Մունդիալ-2018- մեկնարկից 1 օր առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լոպետեգեին հեռացրեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանի համար, որ երեկ պայմանագիր էր ստորագրել «Ռեալ»-ի հետ:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: