Դիդյե Դրոգբան ավարտում է ֆուտբոլային կարիերան

12 Մարտի 2018 23:28
Դիդյե Դրոգբան ավարտում է ֆուտբոլային կարիերան

Կոտ դ'Իվուարի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի լեգենդար նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հայտնել է կարիերան ավարտելու մասին:

«Ֆուտբոլն իրոք ինձ հաճույք է պատճառում: Ցավոք, ես ավելի մեծ տարիքում եմ սկսել այդ ամենով լրջորեն զբաղվել: Ինձ դուր է գալիս իմ ներկայիս կարգավիճակը:

Շուրջս մեծ թվով երիտասարդներ կան, որոնց կարող եմ ինչ-որ բան սովորեցնել: 40 տարեկան և կարծում եմ արդեն ժամանակն է: Այս մրցաշրջանն ինձ համար վերջինը կլինի»,- Դիդյեի խոսքերն է մեջբերում TF1-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: