Զավեշտ Սաուդյան Արաբիայից. մրցավարը կատակով դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին (տեսանյութ)

13 Փետրվարի 2018 13:06
Զավեշտ Սաուդյան Արաբիայից. մրցավարը կատակով դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի առաջնությունում ԱՊԼ-ից հայտնի մրցավար Մարկ Կլատենբուրգի մասնակցությամբ զվարճալի միջադեպ է գրանցվել:

«Ալ-Իտիֆակ» - «Ալ Ֆեյհա» (1:1) հանդիպման ժամանակ տանտերերի պաշտպան Հուսեյն Էլ-Սայեդը դադարի ժամանակ որոշել է հագեցնել ծարավը: Դրանից հետո եգիպտացին պատահաբար ջրի շշով հարվածել է մրցավար Մարկ Կլատենբուրգին:

Ֆուտբոլիստը միանգամից մոտեցել է մրցավարին և ներողություն է խնդրել, իսկ Կլատենբուրգը կատակով գրպանից հանել է դեղին քարտն ու այն ցույց տվել պաշտպանին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: