Իբրահիմովիչը պատրաստ է վերադառնալ Եվրոպա

09 Հոկտեմբերի 2019 13:14
Իբրահիմովիչը պատրաստ է վերադառնալ Եվրոպա

«Լոս Անջելես Գելաքսի»-ի ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որր դեռևս կարող է բարձր մակարդակով հանդես գալ Եվրոպայում:

«Այո, ցանկանում եմ վերադառնալ եվրոպական թոփ առաջնություն: Սերիա Ա-ին պատրաստ եմ 100-տոկոսով:

Վստահ եմ, որ ցույց կտամ ավելին, քան այն ֆուտբոլիսներն, ովքեր հիմա խաղում են այնտեղ»,- շվեդ ռմբարկուի խոսքերը փոխանցում է Sky Sport Italy-ն:

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը ՄԼՍ-ի ռմաբարկուների ցուցակում 2-րդ տեղն էր զբաղեցրել՝ զիջելով մեքսիկացի Կարլոս Վելային:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: