Տալյաֆիկոն ամռանը մերժել է «Ատլետիկո»-ին

05 Հոկտեմբերի 2019 14:50
Տալյաֆիկոն ամռանը մերժել է «Ատլետիկո»-ին

«Այաքս»-ի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն նախորդ ամռանը կարող էր «Ատլետիկո» տեղափոխվել: 

Արգենտինացին հայտնել է, որ նա առաջարկ է ունեցել մադրիդյան ակումբից, սակայն որոշել է դեռ նվազագույնը մեկ տարի էլ մնալ Հոլանդիայում: 

27-ամյա խաղացողը ամստերդամյան ակումբի կազմում խաղում է 2018 թվականից, մասնակցել է 75 հանդիպման, դարձել 11 գոլի և 11 գոլային փոխանցման  հեղինակ: 

Տալյաֆիկոյի պայմանագրի ժամկետը «Այաքս»-ի հետ լրանում է 2022 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: