«Բարսելոնա»-ն տրանսֆերային նոր նպատակ ունի

04 Հոկտեմբերի 2019 13:31
«Բարսելոնա»-ն տրանսֆերային նոր նպատակ ունի

Զագրեբի «Դինամո»-ի կիսապաշտպան Ամեր Գոյակը դարձել է «Բարսելոնա»-ի տրանսֆերային նպատակը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 

Կատալոնական ակումբի սկաուտները բոսնիացու խաղին հետևել են և գոհ են մնացել: 

Ավելի վաղ 22-ամյա խաղացողին փորձել են հրավիրել «Շալկե-04»-ը, «Բայեր»-ը, «Վեսթ Հեմ»-ը և «Սաութհեմփթոն»-ը: Սակայն խորվաթական գրանդը բոլորին մերժել է: 

Գոյակը «Դինամո»-ի կազմում մասնակցել է 129 խաղի, դարձել 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: