Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

16 Սեպտեմբերի 2019 19:24
Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը, որը կկայանա այս տարվա դեկտեմբերին Քաթարում:

Առաջին փուլի խաղում մրցաշարի տանտեր «Ալ-Սադդ»-ը կխաղա «Իանգեն» ակումբի հետ:

Երկրորդ փուլում այդ դիմակայության հաղթողը կխաղա մեքսիկական «Մոնտերե»-ի հետ:

Թունիսի «Էսպերանս»-ը (Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ)-ը կխաղա ասիական Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ, որը հայտնի կդառնա նոյեմբերին:

Կիսաեզրափակչում Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլ»-ը կխաղա «Մոնտերեյա»-ի մասնակցությամբ խաղի հաղթողի հետ, իսկ Լիբերտադորեսի գավաթի նվաճողը՝ «Էսպերանս»-ի զույգի ուժեղագույնի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: