«Այաքս»-ի դարպասապահը կիսաշրջադարձ հարվածով գոլ է խփել մարզման ժամանակ (տեսանյութ)

12 Սեպտեմբերի 2019 21:45
«Այաքս»-ի դարպասապահը կիսաշրջադարձ հարվածով գոլ է խփել մարզման ժամանակ (տեսանյութ)

 

«Այաքս»-ի դարպասապահ Անդրե Օնանան ամստերդամյան թիմի հերթական մարզման ժամանակ բոլորին զարմացրել է իր տեխնիկական պատրաստվածությամբ:

Կամերունցի դարպասպաահը կարողացել է փայլուն կերպով արձագանքել աջ եզրից կատարված փոխանցմանն ու կիսաշրջադարձ հարվածով գոլ է խփել:

Այնուհետև նա բուռն կերպով տոնել է իր խփած գնդակը:

Հիշեցնենք, որ Օնանան «Բարսելոնա»-ի սան է ու ավելի վաղ տեղեկություններ կային, որ կատալլոնական ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: