«Ալ-Գարաֆա»-ն փորձել է պայմանագիր կնքել Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների հետ:
Իտալական մամուլի հաղորդմամբ՝ խոսքը «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի և «Միլան»-ի նախկին պաշտպան Իգնացիո Աբատեի մասին է:
Երկու ֆուտբոլիստին ֆինանսական առումով լավ առաջարկներ են արվել, սակայն նրանք երկուսն էլ մերժել են:
Եվ Մանջուկիչը, և՛ Աբատեն նպատակ ունեն կարիերան շարունակել ավելի բարձր մակարդակի վրա: