Արդա Թուրանը դատապարտվել է ազատազրկման

11 Սեպտեմբերի 2019 15:11
Արդա Թուրանը դատապարտվել է ազատազրկման

Թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր»-ի անվանի կիսապաշտպան Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնա»-ին, դատապարտվել է կալանքի 2 տարի 8 ամիս ժամկետով: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

32-ամյա ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել տուժած քաղաքացուն դիտավորությամբ վնասվածք հասցնելու, հանրային անվտանգությանը սպառնալու և առանց թույլտվության զենք կրելու մեջ: Միևնույն ժամանակ Թուրանն արդարացվել է «սեռական ոտնձգության» հոդվածով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Թուրքիայի հավաքականի նախկին խաղացողը կռիվ էր հրահրել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում: Նա ջարդել է երգիչ Բերքայ Շահինի քիթը, ում կնոջն էլ մինչ այդ փորձել էր սիրահետել: Դրանից հետո հիվանդանոցում մեկնել էր ատրճանակը տուժողին ու առաջարկել սպանել իրեն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: