Mirror. Բեքհեմը բանակցել է Մեսսիի ներկայացուցիչների հետ

11 Սեպտեմբերի 2019 12:01
Mirror. Բեքհեմը բանակցել է Մեսսիի ներկայացուցիչների հետ

«Ինտեր Մայամի»-ի սեփականատեր Դևիդ Բեքհեմը մտադիր է պայմանագիր կնքել Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիացի նախկին ֆուտբոլիստն արդեն կապ է հաստատել «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի գործակալների հետ, որպեսզի իմանա նրանց դիրքորոշումն այս հարցի շուրջ: Դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդվում:

ՄԼՍ-ը ներկայացնող ակումբը ցանկանում է միանգամից գրավել հանրության ուշադրությունը, այդ պատճառով էլ պլանավորում է 32-ամյա ռմբարկուի հրավերն այն բանից հետո, երբ կավարտվի նրա համաձայնագրի ժամկետը «կապտանռնագույններ»-ի հետ:

Միևնույն ժամանակ, կատալոնացիները, գնահատելով ստեղծված իրավիճակը, պատրաստվում է ցմահ պայմանագիր առաջարկել իրենց ավագին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: