Գուտին կարող է գլխավորել հունական ակումբը

10 Սեպտեմբերի 2019 16:22
Գուտին կարող է գլխավորել հունական ակումբը

Հունական «Արիս»-ը ցանկանում է թիմի ղեկին տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Գուտիին: Այս մասին հաղորդում է AS պարբերականը:

Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 11 նոր ֆուտբոլիստով համալրված թիմն ունակ է ավելիին, քան Եվրոպա Լիգայի որակավորման փուլից դուրս մնալն էր ու ազգային առաջնության մեկնարկային երկու տուրում հաղթանակ չտանելը:

Աղբյուրի փոխանցմամբ, կողմերի միջև այս շաբաթ բանակցություններ կսկսվեն, որին հունական կողմից կմասնակցի «Արիս»-ի մարզական տնօրեն, Հունաստանի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անգելոս Խարիստեասը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: