Շվեդիայում կկանգնեցնեն Իբրահիմովիչի արձանը (լուսանկար)

10 Սեպտեմբերի 2019 13:27
Շվեդիայում կկանգնեցնեն Իբրահիմովիչի արձանը (լուսանկար)

Շվեդիայում կկանգնեցնեն «Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը, տեղեկացնում է AS:

Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան է: 37-ամյա հարձակվողի բրոնզե արձանը կունենա 2.7 մետր բարձրություն և 500 կգ: Արձանը կկանգնեցվի ֆուտբոլիստի ծննդավայրում՝ Մալմյոյում: Բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Արձանը կկանգնեցվի «Մալմյո»-ի հին և նոր մարզադաշտերի արանքում գտնվող հրապարակում. Իբրահիմովիչն իր կարիերան սկսել է հենց «Մալմյո»-ում:

«Սա հարգանքի տուրք է Շվեդիայի մեծագույն ֆուտբոլիստին ու համաշխարհային ֆուտբոլում բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկին», - նշել է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Խոկան Շեստրանդը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: