Երկրպագուները ջերմ ընդունելություն են կազմակերպել Մարադոնայի համար (տեսանյութ)

09 Սեպտեմբերի 2019 12:00
Երկրպագուները ջերմ ընդունելություն են կազմակերպել Մարադոնայի համար (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին արգենտինական «Խիմնասիա»-ի մարզադաշտում տեղի է ունեցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի շքեղ շնորհանդեսը:

Տրիբունաներում հավաքված երկրպագուները ջերմ ընդունելություն են կազմակերպել լեգենդար արգենտինացու համար:

«Ես հրաշագործ չեմ: Ինձ դուր է գալիս աշխատելն ու դրա դիմաց գումար ստանալը: Դա արել եմ ողջ կյանքիս ընթացքում»,- ասել է Մարադոնան:

Այս պահին «Խիմնասիա»-ն գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: