ՄԼՍ. Մարաշլյանը 15-րդ գոլն է խփել մրցաշրջանում (տեսանյութ)

08 Սեպտեմբերի 2019 13:30
ՄԼՍ. Մարաշլյանը 15-րդ գոլն է խփել մրցաշրջանում (տեսանյութ)

ՄԼՍ-ի 29-րդ տուրում «Լոս Անջելես»-ը հյուրընկալվեց «Օրլանդո Սիթի»-ին:  

Ամբողջ հանդիպմանը մասնակցել է հյուրերի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը: 

21-ամյա խաղացողը գոլի հեղինակ է դարձել 78-րդ րոպեին, իսկ թիմերը ոչ-ոքի են խաղացել` 2:2:

«Օրլանդո»-ի կազմում աչքի է ընկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին եզրային Նանին:

Այժմ Մարաշլյանի թիմը զբաղեցնում է ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի 1-ին հորիզոնականը: 

Հայկական արմատներով ֆուտբոլիստը մրցաշարում իր ակտիվում 15 գոլ ունի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: