Բրունու Ֆերնանդեշը «Սպորտինգ»-ը կարող է լքել ձմռանը

07 Սեպտեմբերի 2019 16:55
Բրունու Ֆերնանդեշը «Սպորտինգ»-ը կարող է լքել ձմռանը

Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պորտուգալական ակումբը կարող է լքել առաջիկա հունվարին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:  

24-ամյա խաղացողը նախորդ ամռանը մոտ էր «Սպորտինգ»-ից հեռանալուն, սակայն նրա տրանսֆերը այդպես էլ չկայացավ: 
 
Պորտուգալացու հետ հավակնում են պայմանագիր կնքել «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն, և ԱՊԼ-ի մի քանի ակումբներ: 
 
Ֆերնանդեշը «Սպորտինգ»-ի կազմում խաղում է 2016 թվականից: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: