Պաշտոնական. Մարադոնան վերադարձավ մարզչական աշխատանքին

06 Սեպտեմբերի 2019 10:33
Պաշտոնական. Մարադոնան վերադարձավ մարզչական աշխատանքին

Արգենտինացի լեգենդար ֆւոտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան նշանակվել է Լա-Պլատա քաղաքը ներկայացնող «Խիմնասիա» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գործարքի մանրամասները չեն նշվում, սակայն ըստ որոշ լրատվամիջոցների՝ համաձայնությունը կքնված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում 5 տուր է կայացել, որոնցում «Խիմնասիա»-ն ընդամենը մեկ միավոր է վաստակել:

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետի վերջին ակումբը «Դորադոս»-ն է, որից նա հեռացել էր 2019 թվականի հունիսին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: