«Միլան»-ը կարող է պայմանագիր կնքել Էվերտոնի հետ

28 Օգոստոսի 2019 17:06
«Միլան»-ը կարող է պայմանագիր կնքել Էվերտոնի հետ

«Գրեմիո»-ի հարձակվող Էվերտոն Սոարեսը գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը, որոնցից գլխավոր հավակնորդը «Միլան»-ն է: Այս մասին հայտնում է լրագրող Ջիանլուկա դի Մարցիոյի կայքը: 

«Ռոսոներիներ»-ը հարձակման գիծը այս ամռանը ուժեղացնելու տարբերակ են փնտրում:

«Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Անխել Կորեայի տրանսֆերի շուրջ համաձայնության գալ իտալական ակումբին չի հաջողվում: 

Այդ պատճառով միլանցիները մտադիր են ողջ ուժերը կենտրոնացնել, որպեսզի հրավիրեն Ամերիկայի 2019 թվականի գավաթի լավագույն ռմբարկուին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: