AS. «Ռեալ»-ը կարող է չսպասված տրանսֆեր իրականացնել

22 Օգոստոսի 2019 15:57
AS. «Ռեալ»-ը կարող է չսպասված տրանսֆեր իրականացնել

Լիսաբոնի «Սպորտինգ»-ը պատրաստվում է բաժանվել Բրունու Ֆերնանդեշից: Այս մասին հայտնում է AS-ը: 

Պորտուգալական ակումբը գործակալի միջոցով ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Ռեալ»-ին: 

«Առյուծներ»-ը իրենց առաջատարներից մեկի տրանսֆերի համար 70 միլիոն եվրո են պահանջում: 

Այս ամռանը նա կարող էր տեղափոխվել «Տոտենհեմ», «Լիվերպուլ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն վերջնական համաձայնության չեկավ ակումբներից մեկի հետ: 

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Ֆերնանդեշը մասնակցել է 53 խաղի, դարձել 32 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: