Մարկիզիոն անսպասելի պատճառով հրաժարվել է տեղափոխվել Չինաստան

20 Օգոստոսի 2019 14:10
Մարկիզիոն անսպասելի պատճառով հրաժարվել է տեղափոխվել Չինաստան

Կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն դեռևս նոր ակումբ է փնտրում: Այս մասին հայտնում է Goal-ը: 

33-ամյա խաղացողը առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սոնին»-ից, սակայն նա մերժել է այն: 

Նշվում է, որ իտալացին հաշվի է առել այն փաստը, որ չինական ակումբն ու Միլանի «Ինտեր»-ը միևնույն սեփականատերն ունեն: 

Հիշեցնենք, որ Մարկիզիոն «Յուվենթուս»-ի սան է, որը «Ինտեր»-ի սկզբունքային մրցակիցն է: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: