Պաշտոնական. Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Սոչի» (լուսանկար)

12 Հուլիսի 2019 10:06
Պաշտոնական. Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Սոչի» (լուսանկար)

Ալեքսանդր Կարապետյանը, ինչպես և սպասվում էր, միացավ ռուսական «Սոչի» ակումբին: 

Կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում: 

Հայազգի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել էր Լյուքսեմբուրգի «Պրոգրես»-ը, որի կազմում նա խաղացել է վերջին երկու մրցաշրջանի ընթացքում: 

31-ամյա խաղացողը «Պրոգրես»-ի կազմում մասնակցել է 47 խաղի և խփել 40 գոլ: 

Հիշեցնենք, որ «Սոչի»-ն այս տարի հանդես կգա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: