Չեմ ցանկանում, որ ինձ համեմատեն Գվարդիոլայի հետ. Չավի

11 Հունիսի 2019 18:21
Չեմ ցանկանում, որ ինձ համեմատեն Գվարդիոլայի հետ. Չավի

«Ալ-Սադ»-ի գլխավոր մարզիչ Չավին, ով իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է «Բարսելոնա»-ում, խոսել է իր մարզչական գործունեության մասին:

«Ընտանիքս լավ է զգում Քաթարում: Սա գլխավոր պատճառն էր, որ համաձայնվեցի ստանձնել «Ալ-Սադ»-ի ղեկը: Մյուս պատճառն այն էր, որ Քաթարի առաջնությունը հիանալի տարբերակ է զրոյից սկսելու համար: Եթե ենթադրենք գլխավորեի «Բարսելոնա Բ»-ն, ապա սպասելիքներն անհամեմատ մեծ կլինեին:

Առհասարակ, չեմ ցանկանում, որ ինձ համեմատեն Գվարդիոլայի հետ: Հիմա նա աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ ես առաջին քայլերն եմ անում»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է КраСава»-ն:

Հիշեցնենք, որ 39-ամյա նախկին ֆուտբոլիստը կատալոնական ակումբի գույները պաշտպանել է 1998-2015 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: